կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամփոփվել են Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը. Դրանք կներկայացվեն ավագանու քննարկմանը

Ամփոփվել են Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը. Դրանք կներկայացվեն ավագանու քննարկմանը

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդն ամփոփել է Երևանի 2022թ. բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց առումով սահմանված արտոնությունների, նաև քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծերի հանրային քննարկման արդյունքները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նշվել է, որ առցանց և առձեռն տարբերակով քաղաքացիներից ստացվել է 41 առաջարկ և դիտողություն: Ի դեպ, բաց լսումներին մասնակցել է 9 հոգի:

Ներկայացված առաջարկների մի մասը քաղաքապետարանն արդեն իսկ ընդգրկել էր հաջորդ տարվա ծրագրերում: Նշենք նաև, որ որոշ առաջարկներ էլ եղել են համայնքի լիազորություններից դուրս, սակայն քաղաքապետարանը պատրաստ է դրանք ևս քննարկել պատկան կառույցների հետ:

Ներկայացված նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը։ 

  • Կիսվել: