ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով

Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Բացի այդ, ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: