ԱՄՆ դեսպանն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով մետաղաձուլարան է
Դեսպան Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է:
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը։ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում։