երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՀ-ն 280 մլն դոլար վարկ է տալիս, որը կառավարությունը ծախսելու է կորոնավիրուսի հետևանքները մեղմելու վրա․ Փոխնախարար

ԱՄՀ-ն 280 մլն դոլար վարկ է տալիս, որը կառավարությունը ծախսելու է կորոնավիրուսի հետևանքները մեղմելու վրա․ Փոխնախարար

Արժույթի Միջազգային հիմնադրամը վերջերս հայտարարել է Հայաստանին աջակցելու մասին, որի ծավալը կազմում է 280 մլն դոլար։ Այսօր տեղեկատվական կենտրոնում խոսելով ԱՄՀ աջակցության մասին, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարեց, որ այդ միջոցները կառավարությանը հասանելի են, քանի որ Հայաստանը շարունակաբար բարելավել է գործարար միջավայրը, իրականացրել ներդրումների պաշտպանություն, բարեփոխումներ սոցիալական ու տնտեսական ոլորտներում՝ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում։

«Արդյունքում միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել, որ ՀՀ կառավարությունը այս միջոցները ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը և ծախսելու է նպատակային։ Հիմնական նպատակը այդ միջոցների ծախսման լինելու է առողջապահական համակարգերի զգալի հզորացմանը ինչպես նաև սոցիալական ու տնտեսական շոկերի մեղմմանը», -ասաց փոխնախարարը։

Նա նաև ընդգծեց, որ ԱՄՀ-ի առաջարկած վարկը լինելու է առանց պայմանների, այսինքն՝ կառավարությունն է որոշելու՝ ինչի վրա է ծախսելու։

«Այս վարկի տրամադրումը զգալիորեն հզորացնում է մեր հակաճգնաժամային միջոցառումների կարողությունը», -նշեց պաշտոնյան։

  • Կիսվել: