ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՀ-ի կանխատեսումը. 2020թ-ին Հայաստանում ՀՆԱ-ի անկումը կլինի 1.5%

ԱՄՀ-ի կանխատեսումը. 2020թ-ին Հայաստանում ՀՆԱ-ի անկումը կլինի 1.5%

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի և մի շարք այլ երկրների համար։

Մասնավորապես, ըստ նրա, ԱՄՀ-ն 2020 թվականին կանխատեսել է ՀՆԱ-ի 1.5% անկում, 2021 թվականին՝ 4.8% աճ։

«2020 թվականին գնաճը կկազմի 0.8%, բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 5%, ընթացիկ հաշվի հաշվեկշիռը՝ -8.6%:

Նշեմ նաև, որ այսօր ՀՀ Վիճկոմիտեի կողմից հրապարակված օպերատիվ տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին (նախորդ տարվա մարտի համեմատ) նվազել է 4.9%-ով, սակայն հունվար և փետրվար ամիսների դրական ցուցանիշների շնորհիվ՝ եռամսյակային ՏԱՑ-ը դեռ դրական է՝ 4% աճ։

Բնականաբար, այս վերջին աճողական ցուցանիշը շարունակելու է նվազել առաջիկա ամիսներին և մեր խնդիրն է այնպես անել, որ նվազումը հնարավորինս թույլ լինի, իսկ վերականգնումը հնարավորինս արագ սկսվի»,- գրել է Բաբկեն Թունյանը։

  • Կիսվել: