ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ԱՄԷ-ում ՀՀ-ի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ԱՄԷ-ում ՀՀ-ի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հանդուրժողականության ու համակեցության արժեքների խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը՝ սոցիալական տարբեր խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում, ինչպես նաև կրթական համակարգում հանդուրժողականության ու մարդկային արժեքների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով։ Կողմերը պարտավորվել են քննարկել համատեղ աշխատանքային հանձնաժողովի ձևավորման հարցը, որը նպատակ ունի մշակել ու իրականացնել երկկողմ շահերից բխող ծրագրեր։

  • Կիսվել: