երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ամբողջությամբ ոչնչացվեց 2008-ին ստեղծված և 15 տարի խնամված սիզամարգը. Քրիստինա Վարդանյան

Ամբողջությամբ ոչնչացվեց 2008-ին ստեղծված և 15 տարի խնամված սիզամարգը. Քրիստինա Վարդանյան

Բոլորիս շնորհավորում եմ, Երևանում՝ Ռուսաստանի հրապարակում, բացվեց մայրաքաղաքի «ԳԼԽԱՎՈՐ» աննախադեպ ծաղկանոցը։ Ամբողջությամբ ոչնչացվեց 2008-ին ստեղծված և 15 տարի խնամված սիզամարգը, և միայն բուսազանգվածի ծախսը կազմել է 22 միլիոն դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Քրիստինա Վադանյանը, արձագանքելով մայրաքաղաքի գլխավոր ծաղկանոցի և ճեմուղու բացման մասին հրապարակումներին:

«Նաև նոր ձեռքբերում՝ նոյեմբերից մինչև մայիս սիզածածկի փոխարեն կունենանք բաց հողի մակերես։ Ֆունկցիոնալության կորոֆեյներից շնորհակալ ենք»։

Քաղաքապետարանից հայտնել էին, որ Արգիշտի փողոցի հարակից՝ մոտ կես հեկտար տարածքում, հիմնվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը:  Տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով, որոնց մեծ մասը մշտադալար է և աճեցվել է քաղաքային տնկարանում»,-նշել է նա:

  • Կիսվել: