ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի երեք ծրագրերի իրականացմանը

Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի երեք ծրագրերի իրականացմանը

Նոյեմբերի 30-ին «Դվին մյուզիք հոլ» սրահում կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ, հայ արտադրողներ:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման ու լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։

 

  • Կիսվել: