ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալբանիայում տեղի ունեցած ExpoCity2023 ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր երկիր

Ալբանիայում տեղի ունեցած ExpoCity2023 ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր երկիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 6-8-ը տեղի է ունեցել ExpoCity2023 ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ մասնակցությամբ հանդես է եկել Հայաստանն` ի դեմս հայկական Concord խմբի։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից,  Հայաստանի մասնակցության նպատակն էր՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները։
340282946_770512447922407_7103951289200706827_n.jpg (457 KB)
Միջոցառմանը ներկա էր Ալբանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Վարուժան Փիրանջանին։ Միջոցառման միայն առաջին օրը մասնակիցների թիվն արդեն երկու հազարից ավելի էր։
340853716_1050256109265227_2979055647605497884_n.jpg (320 KB)
Ցուցահանդեսի գլխավոր դահլիճում կայացած առաջին շնորհանդեսը «GO ARMENIA»-ն էր, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի գեղատեսիլ և տեսարժան վայրերը, զբոսաշրջության ոլորտի բազմատեսակ հնարավորությունները, ինչպես նաև՝ հայկական խոհանոցն ու խմիչքները։
340750137_171947135773911_8362028703550062119_n (1).jpg (275 KB)
Միջոցառման ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր երկիր, իսկ վերջում հյուրերը համտեսել են հայկական գինիների տեսականի։
340495332_915954539708576_8576431872552513136_n.jpg (553 KB)
340864930_624773672322364_9212539917329088460_n.jpg (514 KB)
340661810_609405217749128_1753580370947311861_n.jpg (333 KB)

  • Կիսվել: