հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակունք համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր. մարզպետ

Ակունք համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխատանքային շաբաթն ամփոփում ենլավ լուրով:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ Կառավարության 2020թ սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր:

Համայնքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, շուտով հասարակական վայրերում, միջբնակավայրային ճանապարհների ու գլխավոր փողոցների վրա նոր աղբամաններ կտեղադրվեն, և աղբահանությունը կկատարվի ժամանակակից եվրո-5 չափանիշներին համապատասխանող աղբատար ավտոմեքենայով՛՛:

 

  • Կիսվել: