չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ակնհայտ չվճարող կամ  100 դրամ դնող քաղաքացիների թիվը շատ փոքր է՝ 10% -ին մոտ. Գալջյան

Ակնհայտ չվճարող կամ 100 դրամ դնող քաղաքացիների թիվը շատ փոքր է՝ 10% -ին մոտ. Գալջյան

Մենք երբևիցե չենք ասել, որ չենք թանկացնելու տրանսպորտը, մենք ասել ենք, որ միասնական տոմսերին համակարգ ենք ներդնելու, որտեղ լինելու են փաթեթներ, այսինքն դրա մասին շատ է խոսվել, դրա մասին նաև նախընտրական ծրագրում է ֆիքսված, որտեղ գրված է եղել, որ լինելու են եռամսյակային, տարեկան, ամսյակային փաթեթներ: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Բնականաբար ծախսի ավելացումը ենթադրում է նաև բյուջետավորման փոփոխությունը, այսինքն այդ հոդվածի վրա ավելի շատ գումար դնել, որովհետև ավելի շատ ավտոբուս ես ունենում, ավելի շատ վարորդ ես ունենում, ավելի շատ սպասարկում ես անում, հետո վարորդների աշխատավարձի խնդիր կա: Նույն ընդիմությունը մի օր գնում է, վարորդներին աջակցում է, որ վարորդները բոյկոտ անեն, հետո գնում է, ասում է՝ քաղաքացիներ, դե դուք էլ այստեղ բոյկոտեք, մի վճարեք: Այսինքն որտե՞ղ է տրամաբանությունը»,-ասաց նա:

Գալջյանը համոզմամբ, ակնհայտ չվճարող կամ  100 դրամ դնող քաղաքացիների թիվը շատ փոքր է՝ 10% -ին մոտ:

«Մենք կանխատեսել ենք, որ նոր համակարգի ներդրման դեպքում առաջին մեկ-երկու ամիսը լինելու է ուղեւորների որոշակի նվազում, մինչև մարդիկ համակարգին սովորեն ամբողջական, նոր այդ թվերը ավելի պատկերավոր կլինի: Մարդիկ, այսօր շատ հաճախ բախվում են ինչ-որ տեխնիկական խնդրի, ուղևորափոխադրման  մոտավորապես 20%-ը պակասել է տեխնիկական ինչ-որ խնդիր պատճառով»,-ասաց նա:

  • Կիսվել: