կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ախուրիկում անձրեւը խոչընդոտում է խոտհունձին (տեսանյութ)

Ախուրիկում անձրեւը խոչընդոտում է խոտհունձին (տեսանյութ)

Գյուղերում այս օրերին տեխնիկան անգործ է: Անձրեւները փոխել են գյուղացիների ծրագրերը: Ըստ նախնական հաշվարկների, խոտհունձն արդեն պետք է ավարտված լիներ, սակայն դաշտ մտնելը գրեթե անհնար է:

Այս տարվա բերքն էլ գոհացնող չէ: Անասնակերի ձեռքբերման խնդիր արդեն կա: Հարեւան համայնքների հետ պայմանավորվել են ախուրիկցիները, սակայն խոտի գինն է բարձր:

Իսկ այս տարի ֆինանսական ավելի լուրջ խնդիր է առաջ եկել՝ կապված այն հանգմանքի հետ, որ գյուղի տղամարդկանց 80 տոկոսը չի մեկնել արտագնա աշխատանքի:

Մանրամասները՝ ՛՛Ցայգի՛՛ տեսանյութում.

  • Կիսվել: