հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աջակցություն տեղահանված հայերին Glovo-ից

Աջակցություն տեղահանված հայերին Glovo-ից

Glovo-ն All for Armenia հասարակական կազմակերպության հետ միասին որոշել է համատեղել ջանքերը՝ աջակցելու հայերին նման դժվարին պահերին։ Այսօրվանից Glovo հավելվածի գլխավոր էկրանի պղպջակներից (bubble) մեկը նվիրված կլինի նվիրատվություններին։ Այս բաժնի միջոցով օգտատերերը կկարողանան կատարել իրենց նվիրատվությունները և աջակցել տեղահանված հայերին: Ողջ հասույթը կտրամադրվի All for Armenia կազմակերպությանը, որն ակտիվորեն ներգրավված է տեղահանվածներին աջակցելու գործում։ Այսպիսով, մենք միասին կկարողանանք աջակցել տեղահանվածներին և հոգալ նրանց կարիքները։

«Մեր սրտերը ցավում են հայերի և բոլոր նրանց համար, ովքեր տուժել են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից։ Մենք լիովին հասկանում ենք, թե ինչ խորը մտահոգություն և անհանգստություն են պատճառում նման հակամարտությունները բնակչությանը և ուզում ենք մեր աջակցությունն արտահայտել այս դժվարին ժամանակներում։

Մեզ համար մշտապես առաջնային են եղել մեր աշխատակիցների, գործընկերների և այն համայնքների անվտանգությունն ու բարեկեցությունը, որոնց մենք ծառայում ենք: Մենք հանձնառու ենք այս սկզբունքին հավատարիմ մնալ։ Վերաբնակեցման կամ ապաստան գտնելու կարիք ունեցող բոլոր մարդկանց պատրաստ ենք օգնել հնարավոր բոլոր միջոցներով՝ տրանսպորտ, ռեսուրսների տրամադրում կամ ուղղորդում։

Նման ժամանակներում կարեկցանքն ու համերաշխությունը դառնում են առաջնորդող սկզբունքներ: Մենք գիտենք, թե որքան տոկուն և ուժեղ է հայ ժողովուրդը և գիտենք, ինչպես է իր պատմության ընթացքում քաջության և միասնության շնորհիվ դիմակայել դժվարություններին։ Մենք ոգեշնչված ենք ձեր վճռականությամբ և անսասան ոգով, և այսօր ձեր կողքին ենք՝ օգնելով դիմակայել այս դժվար ժամանակներում:

Մենք հավատում ենք միասնականության, կարեկցանքի և աջակցության ուժին և հավատացած ենք, որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել նույնիսկ ամենասարսափելի մարտահրավերները: Առաջ շարժվելով՝ մշտապես լինելու ենք օգնության, ուժի և համերաշխության աղբյուր մեր հայ ընտանիքի, գործընկերների և համայնքների համար: Աջակցությամբ և միասնությամբ՝ Glovo»,- ասված է Glovo-ի հաղորդագրությունում։

  • Կիսվել: