կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աջակցության նոր ծրագիր ենք իրականացնում Արցախից տեղահանվածների համար. Նարեկ Մկրտչյան

Աջակցության նոր ծրագիր ենք իրականացնում Արցախից տեղահանվածների համար. Նարեկ Մկրտչյան

Արցախից տեղահանվածները շարունակում են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Արցախից ավելի քան 90 հազար տեղահանվածների զգալի մասն արդեն վերադարձել է Արցախ: ՀՀ տարբեր մարզերում շուրջ 20 հազար արցախցի է շարունակում մնալ»,- ասաց Մկրտչյանը:

Խոսելով աջակցության ծրագրերի մասին՝ նախարարը նշեց.

«Աջակցության նոր ծրագիր ենք իրականացնում, որի մասին հայտարարվել է, արդեն դիմումներն ընդունվում են: 50 հազար և 25 հազար դրամ ձևաչափով տրամադրելու ենք տարբեր թիրախային խմբերի: Այս պահին լայնածավալ հյուրընկալության անհրաժեշտություն ՀՀ-ում Արցախի մեր հայրենակիցների համար չկա: Եթե նախկինում հյուրընկալին էինք վճարում արցախցիներին հյուրընկալելու համար իրենց բնակարաններում, ապա այժմ գումարը տրամադրելու ենք արցախցիներին»:

  • Կիսվել: