շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աղետի գոտու 229 ընտանիքի բնակարային խնդիրը լուծելու համար հատկացվել է 3 մլրդ դրամ. Ավինյան

Աղետի գոտու 229 ընտանիքի բնակարային խնդիրը լուծելու համար հատկացվել է 3 մլրդ դրամ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե կառավարության այսօրվա նիստում ինչ թեմաների են անդրադարձել:

Նա, մասնավորապես, նշել է.

՛՛Այսօր կառավարության նիստի ընթացքում.

Անդրադարձ է կատարվել այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին. քննարկվել են նվազագույնը 100 օբյեկտի նախագծման և շինարարությանը վերաբերող հարցեր:

743,7 մլն դրամ է տրամադրվել ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանները բարելավելու համար:

3 մլրդ դրամ է հատկացվել աղետի գոտու 229 ընտանիքի բնակարային խնդիրը լուծելու համար. 216 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն, իսկ 13 ընտանիքի կտրամադրվի բնակարանի գնման վկայական:

Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը, որի շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները:

Անդրադարձ է կատարվել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովմանը՛՛:

  • Կիսվել: