չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Կորոնավիրուսը ՝ Եվրոպայում. ծայրաստիճան մտահոգիչ զարգացումներ

Կորոնավիրուսը ՝ Եվրոպայում. ծայրաստիճան մտահոգիչ զարգացումներ

Կորոնավիրուսի ճգնաժամը շարունակվում է խորանալ Եվրոպայում: Գերմանիայի կանցլեր Մերկելը զգուշացրել է, որ հիվանդությունը կարող է վարակել Գերմանիայի բնակչության շուրջ 70 տոկոսին, գրում է «Ամերիկայի ձայն»,-ը։ 

Եվրոպական երկրները շարունակում են ահազանգել կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի մասին:

Իտալիան շարունակում է մնալ կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկիրը: Հիվանդությունը սկիզբ առավ երկրի հյուսիսում և արագորեն տարածվեց այլ մասերում: Այստեղ կորոնավիրուսից արդեն մահացել է մի քանի հարյուր մարդ: Կառավարությունը կոշտ արգելքներ է սահմանել ազատ տեղաշարժման առումով: Հիվանդությունը զգալի հարված է հասցրել երկրի տնտեսական վիճակին:

Մեծ Բրիտանիան ևս ուշադրությամբ հետևում է կորոնավիրուսի զարգացումներին: Այստեղ դեռևս չեն կիրառվել կոշտ սահմանափակումներ մարդկանց տեղաշարժի առումով: Փորձագետների կարծիքով այդ սահմանափակումները պետք է լինեն ժամանակին: Ժամանակից շուտ դրանց կիրառումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի:

Անգլիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիշի Սունակը, ով այդ պաշտոնին է ընդամենը 27 օր, խոստացել է 39 միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի հետ կապված տնտեսական ազդեցությունը մեղմացնելու համար:

Եվրոպական այլ երկրներում ևս իրավիճակն այս առումով մնում է մտահոգիչ: Իսպանիայոմ, Հունաստանում ու Չեխիայում երկու շաբաթով փակվել են կրթական բոլոր հաստատությունները: Գերմանիայում բացահայտվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը: Երկրի առաջնորդ Անգելա Մերկելը զգուշացրել է, որ հիվանդությունը սպառնում է երկրի բնակչության շուրջ 70 տոկոսին, քանի որ այս պահին դեռևս չկա որևէ բուժում կամ պատվաստում դրա դեմ:

Կորոնավիրուսի տարածման հարցում եվրոպական մայրցամաքում իրավիճակը չափազանց մտահոգիչ է ու անորոշ: Մասնագետները դժվարանում են տալ եզրակացություններ զոհերի հնարավոր թվի ու տնտեսական ազդեցության մասին:

Ըստ փորձագետների, չի բացառվում, որ անհրաժեշտ լինի մի քանի ամիս կամ անգամ տարի` ազդեցության իրական պատկերը կազմելու համար:

  • Կիսվել: