չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աբովյանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում. Այն նախատեսված է արևային կայանների համար

Աբովյանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում. Այն նախատեսված է արևային կայանների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «ՍՈԼԱՐԱ»-ին:

«ՍՈԼԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար՝ հիմնականում  նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Աբովյան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Հաշվի առնելով, որ Ընկերությունը մեկնարկում է ծրագրի իրականացման 2-րդ փուլը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 118․5 մլն դրամի լրացուցիչ ապրանքներ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 427․8 մլն դրամ։

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

Այս որոշումը կնպաստի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։

  • Կիսվել: