ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել մարզային կազմակերպություններում

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել մարզային կազմակերպություններում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային թիմը մշտադիտարկում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում՝ պարզելու Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված դրույթների պահպանումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։

Դիտարկում անցկացվել է, մասնավորապես, սննդի, ստվարաթղթի արտադրության ձեռնարկություններում և ալրաղացում։ Արձանագրվել է, որ աշխատողներն ապահովված են եղել դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ միջոցներով։ Միաժամանակ, սակայն, այս կազմակերպություններում ջերմաչափումը կանոնավոր չի արվել, ոչ բոլորն են ունեցել անհատական ջերմաչափեր, չեն եղել գրանցամատյաններ։

 

Մշտադիտարկման ամփոփ արդյունքները կներկայացվեն Պարետին։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։

  • Կիսվել: