երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
875 հեռախոսազանգ՝ ԲՏԱ նախարարության թեժ գծին. երկրորդ եռամսյակի ամփոփում

875 հեռախոսազանգ՝ ԲՏԱ նախարարության թեժ գծին. երկրորդ եռամսյակի ամփոփում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարությունում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով 2022 թվականի երկրորդ եռամսյակում ստացվել է 875 հեռախոսազանգ:
 
Ստացված զանգերը վերաբերել են նախարարության հետևյալ ոլորտային ուղղություններին և բաշխվել հետևյալ քանակական համամասնությամբ՝
 
հարկային արտոնություն ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին՝ 304 զանգ.
 
պետական աջակցություն եկամտային հարկի 50 տոկոսի չափով` 99.
 
լիցենզավորում և թույլտվություններ՝ 43 զանգ.
 
դրամաշնորհներ՝ 22 զանգ.
 
փոստ՝ 19 զանգ.
 
ոլորտային այլ զանգեր՝ 388:
 
Համապատասխան ընթացակարգով բոլոր զանգերին տրվել են սպառիչ պատասխաններ՝ նշված է նախարարության հաղորդագրությունում:

 

  • Կիսվել: