կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ

750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ

Քաղաքացիների կողմից հայտարարագրերի ներկայացման դրական դինամիկա կա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը:

Հարցին՝ եթե մոտ 750 հազար գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ն ի՞նչ է անելու, Հակոբյանն ասաց. «Դուք հարցը տալիս եք բացասական կողմից, բայց հիմա դինամիկան հակառակն է հուշում: Անելու ենք այն, ինչը որ արել ենք անցած տարի»:

Հակոբյանը շեշտեց՝ մարդիկ իհարկե հայտարարագիր ներկայացնում են, այս պահի դրությմաբ մոտ 12,000 քաղաքացի արդեն ներկայացրել է:

Դիտարկմանը, որ պետք չէ պետական աշխատողներին հաշվել, նա ասաց. «Էական չէ, ինչու պետք է չհաշվենք: Մենք 750 հազարի մասին ենք խոսում 750 հազարից այս պահի դրությամբ, 12 հազարը ներկայացրել է և նաև կան բազմաթիվ մարդիկ, որոնք ստացել են կրեդիտներ»:

Իսկ եթե, օրինակ, 600 հազարը չներկայացնեն հայտարարագիր, ՊԵԿ նախագահն ասաց, որ այս պահի դրությամբ գործում է միայն տուգանքի մեխանիզմը: «Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա. տուգանքի բարձրացում, կրկնապատկում է»,- ասաց նա՝ ընդգծելով որ հարակադրանքի այլ մնեխանիզմ այս պահին չկա:

Ճշտող հարցին էլ՝ հնարավո՞ր է հայտարարագրման ժամկետը հետաձգվի, նա արձագանքեց, որ այս պահի դրությամբ հայտարարվել է նոյեմբեր 1-ը և որ այդ ժամկետն ուժի մեջ է, այլ բան չկա այս պահին:

  • Կիսվել: