շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
7,8 տոկոսով տնտեսական ցուցանիշը լավ էր, բայց հիմա ամեն մի փռշտոց աննախադեպ է համարվում․ Բոստանջյան

7,8 տոկոսով տնտեսական ցուցանիշը լավ էր, բայց հիմա ամեն մի փռշտոց աննախադեպ է համարվում․ Բոստանջյան

7,8 տոկոսով տնտեսական ցուցանիշը լավ էր, բայց հիմա ամեն մի փռշտոց աննախադեպ է համարվում, ստացվում է՝ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր ստիպված իբր իրենց համար բիզնես էին ստեղծել, որոշակի եկամուտներ ապահովելու նպատակով, այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման և իրացման հարցում, այնպես էլ քաղաքում մեքենաների շարժի առումով։ 

«Տնտեսական ակտիվության ցուցանիշում «սիզիփոյան աշխատանք» կար, անօգուտ աշխատանք կար։ Հայաստանում այդ առումով դեռևս հաջողություն գրանցված չէ, անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերությունում 9 տոկոս աճ ունենք, բայց բոլոր դեպքում մեր տնտեսական կառուցվածքում որակական աճ չկա»,- ասաց տնտեսագետը՝ անդրադառնալով 2019 թ. գրանցված տնտեսական աճին և ավտոներկրումների ծավալին։

Նա նշեց, որ մոտ 200 հազար մեքենա բերվեց Հայաստան՝ պայմանավորված ԵԱՏՄ-ում մաքսազերծման արտոնության հետ, բայց դա տնտեսության համար հավելյալ արժեք չստեղծեց։

  • Կիսվել: