ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
53 հազարով քիչ զբոսաշրջիկ՝ առաջին եռամսյակում

53 հազարով քիչ զբոսաշրջիկ՝ առաջին եռամսյակում

Այս տարվա առաջին երեք ամսում Հայաստան է ժամանել 311 հազար 264 զբոսաշրջիկ, ինչը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 14.6%-ով: Այս մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2019 թ-ին Հայաստան է ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկ։

Միևնույն ժամանակ, ըստ ներկայացված վիճակագրության, հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է  275 հազար 716 հազար մարդ: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 13.3%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

  • Կիսվել: