ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
5207 շահառու ստացել է ընդհանուր 787,9 միլիոն դրամ միանվագ դրամաշնորհ

5207 շահառու ստացել է ընդհանուր 787,9 միլիոն դրամ միանվագ դրամաշնորհ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում արդեն 5207 շահառու ստացել է ընդհանուր 787,9 միլիոն դրամ միանվագ դրամաշնորհ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ավտոմատ ծանուցում է ստացել 9725 գործատու:

Ծանուցումների հիման վրա դիմում է ներկայացրել 5388 շահառու: Այսօր` ժամը 11:30-ի դրությամբ, եկամտային հարկի հաշվետվություն ներկայացրել է դեռևս ծրագրի շահառուների 30 տոկոսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ամենաակտիվն է:

 

  • Կիսվել: