ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է արտահանմանը միտված մի շարք ոլորտներ. Քերոբյան

450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է արտահանմանը միտված մի շարք ոլորտներ. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ՛՛Ազատության՛՛ ՛՛Ֆեյսբուքյան ասուլիսի՛՛ ժամանակ անդրադարձավ անկախնիկ գործարքներին անցնելուն. հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտել է շրջանառության մեջ, և մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

Այս առնչությամբ նախարարն ասաց. «Մենք խոսում ենք նրա մասին, որ կառուցենք երկիր, որ արժանի տեղ կլինի մեր երեխաների համար ապրելու»: Նա հավելելց, որ վաղուց պետք է ընկերություններում սովորած լինեին անկախնիկ գործարքներին:

Քերոբյանը կոչ արեց բոլորին մտածել, թե ինչպես թափանցիկ աշխատելով կարողանան աշխատել եկամտաբեր. «Հաճախ աշխատում ենք ցածր արտադրողականությամբ, և բիզնեսների խնդիրների մեծ մասը ցածր արտադրողականության մեջ է թաղված, և շատ ժամանակ ընկերությունների հիմնադիրները փոխանակ google անեն և տեսնեն, թե աշխարհի մյուս երկրներում իրենց գործընկերներն ինչպես են բարձր արտադրողականությամբ աշխատում նույն բիզնեսն անելիս, մտածում են, որ հարկերից խուսափելը կամ հարկերը թաքցնելը ամենալավ ձևն է փող աշխատելու: ՀՀ միջին բիզնեսը մոտ 7-8 անգամ ավելի ցածր արտադրողականություն ունի, քան նույն բիզնեսը տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անդամ երկրների մեջ», - հավելեց նա:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` եթե դրամն էլի արժևորվի, ԿԲ-ն պե՞տք է թույլ տա անվերջ լողալ, թե՞ ոչ, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ԿԲ-ն հիմա ոչինչ չի անում, այնպես չէ, որ այս աշխատանքը միայն ԿԲ-ն պիտի անի: Մեր կարծիքով` 450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է մի շարք արտահանմանը միտված ոլորտներ»:

Հարցին, թե ունե՞ն ծրագրեր` ՀՀ տեղափոխված ռուս մասնագետներին երկրում պահելու համար, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մենք Մաքենզի ընկերության հետ բավական լուրջ աշխատանք ենք կատարել և այդ աշխատանքի արդյունքում ձևավորել ենք այն անելիքների ցանկը, որը անելու պարագայում կկարողանանք երկար պահել այս մարդկանց Հայաստանում:

Ամբողջ աշխարհում շատ սուր պայքար է նորարարական մտածելակերպ ունեցող տաղանդավոր մարդկանց համար, և աշխարհի քաղաքները սուր մրցակցության մեջ են այդ պայքարում: Այս պայքարին միացավ նաև Հայաստանը, և մենք տեսնում ենք շատ լավ հնարավորություններ»:

Ըստ նրա` իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխած շատ ընկերություններ են խոստացել մնալ Հայաստանում:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: