կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
40 տարի անց Երևանի մետրոյում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները. 4 կայարաններում աշխատանքը կավարտվի այս տարի

40 տարի անց Երևանի մետրոյում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները. 4 կայարաններում աշխատանքը կավարտվի այս տարի

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 14–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում: Մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.:

  • Կիսվել: