հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
3–րդ շերտ ասֆալտ կարվի. Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգման համար 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի

3–րդ շերտ ասֆալտ կարվի. Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգման համար 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի

Տաթև-Աղվանի Մ-2 ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
 
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020-ի պատերազմից առաջ, և նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։ Դրա հետևանքով խնդիրներ են առաջ եկել։
 

Այնտեղ ասֆալտի 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը, և հիմա նույն ընկերության հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի երրորդ շերտն արվի։

  • Կիսվել: