ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
3 ամիս ժամանակ եմ տալիս, քաղաքացին պետական հիմնարկներում վճարում անելիս չպետք է կպնի թղթադրամին. Փաշինյան

3 ամիս ժամանակ եմ տալիս, քաղաքացին պետական հիմնարկներում վճարում անելիս չպետք է կպնի թղթադրամին. Փաշինյան

Ես ահազանգեր է ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,– հայտարարեց նա։

Նա բոլոր գերատեսչություններին երեք ամիս ժամանակ տվեց, որպեսզի այդ խնդիրները լուծվեն. «Եթե որեւէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամի կպնում ա ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ: Էս հարցը լուծեք»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: