ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
26 500 դրամ օգնությունը չի կարող բավարար լինել, բայց կարող է մեղմել լարվածությունը․ Զարուհի Բաթոյան

26 500 դրամ օգնությունը չի կարող բավարար լինել, բայց կարող է մեղմել լարվածությունը․ Զարուհի Բաթոյան

Կառավարության ծրագրերը ավելի շատ ուղղված են մեղմելու մարդկանց սոցիալական ծանր վիճակը և այդ պատճառով էլ որոշվել է այս պահին նրանց հատկացնել 26 500 դրամ, այսօր Տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք քիչ չէ 26 500 դրամ օգնությունը։
Նա ասաց՝ հասկանում է, որ այդ գումարը ամբողջությամբ չի կարող բավարար լինել, բայց կարող է լարվածությունը մեղմել։

«Գումարի չափը կապված է նվազագույն զամբյուղի շեմի հետ։ Բնականաբար, եթե մենք խոսում ենք ամբողջությամբ կարիքները բավարարելու մասին, ապա դա բարդ է։ Բայց նկատի ունենալով, որ ավելի մեծ թվով մարդկանց ենք ուզում աջակցել։ Բացի այդ, անորոշ է՝ ոչ մեկ չի կարող ասել, թե որքան կշարունակվի այս վիճակը, հետևաբար մենք ավելի մեծ չափի ֆինանսական օգնության մասին չենք կարող խոսել։ Որպեսզի այս աջակցությունը դառնա հասցեական, մենք այս ճանապարհն ենք ընտրել», -հավելեց նախարարը։

  • Կիսվել: