շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել. Բաթոյան

Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել. Բաթոյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ ինքը վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել։ Բնականաբար, պարգևավճար չեմ ստանալու։ Իսկ սեպտեմբերի դեպքում և՛ աշխատավարձս, և՛ պարգևավճարն ուղղել եմ հիմնադրամին»:
 
Բաթոյանն ասաց նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում է ամսական վճարումների համակարգին։ Նա բոլորին խորհուրդ տվեց հնարավորությունների չափով ամսական վճարումներ անել:

  • Կիսվել: