կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը

Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ 2026 թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկել է Համբարձում Մաթևոսյանի հետ:

«2026 թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկեցի իմ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ, ով COP-17-ի կազմկոմիտեի նախագահն է»,- գրել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ 

  • Կիսվել: