երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
2025 թվականին մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

2025 թվականին մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի ծառայելու համար: Յոթ հասցեում 17 թեքահարթակի կառուցումն արդեն ավարտված է: 

Մայրաքաղաքում ընթացքում են ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025 թ. ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կարվի: Գործընթացը կկազմակերպվի բոլոր վարչական շրջաններում: 

  • Կիսվել: