հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան նպաստները կավելանան 2000 դրամով

2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան նպաստները կավելանան 2000 դրամով

2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան, սոցիալական նպաստներն ու եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը Հայաստանում գործող 18 000 դրամից դարձնել 20 000 դրամ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
Նույն որոշման համաձայն` անապահովության միավորը չի վերանայվի ու կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00 միավոր։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ևս ծրագրված էր 2023թ-ի հունվարի 1-ից։

  • Կիսվել: