երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 183.15%-ով. ՊԵԿ

2023թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 183.15%-ով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին  տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2023թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 317.38%-ով կամ 15.12 մլրդ դրամով՝ կազմելով 19.87 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 4-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 18.92 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 417.7%-ով կամ 15.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Երրորդը Ակբա բանկն է՝ 8.91 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 114.63%-ով կամ 4.76 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 11-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 7.35 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 143.84%-ով կամ 4.34 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 16-րդն է։

Էվոկաբանկը 5-րդն է՝ 6.48 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 746.69%-ով կամ 5.72 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 5.42 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 142.0%-ով կամ 3.18 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 4.56 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 268.75%-ով կամ 3.33 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 31-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն ութերորդն է՝ վճարված 3.94 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 234.52%-ով կամ 2.76 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 34-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՝ 3.91 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 219.69%-ով կամ 2.69 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 35-րդ հորիզոնականում է։

10-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 2.57 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 48.77%-ով կամ 844.22 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 60-րդ հորիզոնականում է։

Ֆասթ բանկը 11-րդն է՝ վճարած 2.3 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 364.53%-ով կամ 1.81 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 69-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 12-րդն է՝ 2.23 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 112.07%-ով կամ 1.18 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 70-րդն է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 13-րդն է՝ վճարած 2.14 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.32%-ով կամ 164.27 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 76-րդ է։

Արմսվիսբանկը 14-րդն է՝ 1.88 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 14.8%-ով կամ 326.36 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 85-րդ հորիզոնականում է։

Հայբիզնեսբանկը 15-րդն է՝ վճարած 1.35 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 49.05%-ով կամ 1.3 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 127-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 802.57 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 29.98%-ով կամ 185.13 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 196-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 499.39 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.67%-ով կամ 63.88 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 319-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2023թ. հունվար-հունիսին բանկի կողմից վճարվել է 1,01 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 97.38 մլն դրամով կամ 10.68%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2023թ․ հունվար-հունիսին ընդհանուր առմամբ մուծվել է 93.14 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 183.15%-ով կամ 60.24 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 10.65%-ը։ 2022թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.55% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 27/07/23 դրությամբ՝ 386.36 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 241.07 մլն դոլար։

2023թ. հունվար-հունիսին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 15.26 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը է՝ +746.69%։

  • Կիսվել: