երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
2023թ. 8 ամիսներին ՀՀ մուտք է գործել Թուրքիայի 8 993 քաղաքացի, գնացել է 8 902-ը

2023թ. 8 ամիսներին ՀՀ մուտք է գործել Թուրքիայի 8 993 քաղաքացի, գնացել է 8 902-ը

2023թ. հունվար-օգոստոս  ամիսներին Հայաստան մուտք է գործել 3 մլն 231 585 և ելք կատարել՝ 3 մլն 229 415 քաղաքացի։ Ըստ ԱՎԿ տվյալների՝ մուտքի և ելքի տարբերությունը կազմել է 2 170։

Ամենամեծ թիվը կազմում են ՀՀ քաղաքացիություն ունեցողները, որոնցից 1 մլն  313 հոգի մուտք է ունեցել մեր երկիր, 1 340 378-ը՝ ելք։

Երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝  1 172 381 մուտք,  1 164 135՝ ելք։ Հաշվետու ժամանակաշրջանում հարևան երկրներից ՀՀ է մուտք գործել՝ Վրաստանի 238 110 քաղաքացի, ելք ունեցել՝ 232 549-ը, Իրանից՝ 115 441 մարդ, ելք է կատարել 113 446 քաղաքացի։

Անցած 8 ամիսներին Միացյալ Նահանգներից 49 867 քաղաքացի է մուտք գործել ՀՀ և դուրս եկել՝ 47 281-ը։

Թուրքիայի 8 993 քաղաքացի է հաշվետու ժամանակաշրջանում մուտք գործել ՀՀ, որոնցից  8 902-ը գնացել է։

  • Կիսվել: