կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2023-ին վճարվել է շուրջ 2,7 միլիարդ դրամի 3864 ապահովագրական հատուցում. Պապոյան

2023-ին վճարվել է շուրջ 2,7 միլիարդ դրամի 3864 ապահովագրական հատուցում. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում զեկուցել է գյուղատնտեսության ոլորտում իրականացված ապահովագրության ընթացքի մասին: Նա ասել է, որ 2023-ին 11.662 հեկտար հողատարածք ապահովագրելու համար կնքվել է շուրջ 10.102 ապահովագրական պայմանագիր: Նախարարը նշել է, որ 2022-ի համեմատ ապահովագրական տարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է:

«Վճարվել է 3864 ապահովագրական հատուցում շուրջ 2,7 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով»,- ասել է Պապոյանը:

  • Կիսվել: