երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
2023-ին ԵՄ-ից դրամաշնորհները կազմել են ՀՀ-ի ստացած ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների 77,7 տոկոսը

2023-ին ԵՄ-ից դրամաշնորհները կազմել են ՀՀ-ի ստացած ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների 77,7 տոկոսը

ԵՄ-ից, ԵՄ կառույցներից և պետություններից 2023-ին ընդհանուր առմամբ ստացվել են 10 մլրդ 186 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որից նպատակային դրամաշնորհները կազմել են 6 մլրդ 421 մլն դրամ, ոչ նպատակային դրամաշնորհները՝ 3 մլրդ 765 մլն դրամ: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

«Ընդհանուր առմամբ ԵՄ-ից ստացված դրամաշնորհները կազմել են ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների 77,7 տոկոսը:

Դեֆիցիտի մասով վարկային առումով, վարկերի և փոխատվությունների տեսքով, ԵՄ-ից ստացվել են շուրջ 19 մլրդ 890 մլն դրամի վարկեր, որոնք եղել են նպատակային վարկեր, կազմել են արտաքին աջակցությամբ ստացվող վարկերի 16 տոկոսը»,- ասաց նա:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ եղել են նաև ենթավարկեր, որոնք տրամադրվել են ԵՄ վարկերի հաշվին: Այդ ենթավարկերը, ըստ նախարարի տեղակալի, եղել են 7 մլրդ 222 մլն դրամի և ընդհանուր առմամբ տրամադրված ենթավարկերի 72,6 տոկոսն են կազմել:

  • Կիսվել: