երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ, փոխանցվել՝ 1 տրլն 459 մլրդ դրամ․ Գևորգ Պապոյան

2023-ին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ, փոխանցվել՝ 1 տրլն 459 մլրդ դրամ․ Գևորգ Պապոյան

2023 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրիլիոն 43․3 մլրդ դրամ, ինչը 82.8 մլրդ դրամով կամ 4․2 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրիլիոն 459 մլրդ դրամ, ինչը 469․2 մլրդ դրամով կամ 47․4 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից։

2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 584․4 մլրդ դրամ, ինչը 386,3 մլրդ դրամով կամ 39․8%-ով պակաս է 2022թ. համապատասխան ցուցանիշից:

  • Կիսվել: