ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2023-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է 14 տոկոսով

2023-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է 14 տոկոսով

Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
 
առևտրի շրջանառություն՝ 26.1%,
ծառայություններ՝ 21.9%,
շինարարություն՝ 19%,
արդյունաբերություն՝ 8.6%։
 
2023թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ. արտահանումն առաջանցիկ աճ է գրանցել՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 2.4 անգամ:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 5.4%-ով:

  • Կիսվել: