կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
2023-ի 4 ամսում ծնվել է 11.926 երեխա, ինչը 1401-ով ավելի է 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ

2023-ի 4 ամսում ծնվել է 11.926 երեխա, ինչը 1401-ով ավելի է 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման մասին իր ելույթն ավարտեց լավատեսական ցուցանիշով: Խոսքը վերաբերում է Հայաստանում արձանագրված ծնելիության աճին:

«2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11.926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022 թվականին, 523-ով ավելի է, քան 2021 թվականին, 1469-ով ավելի է, քան 2020-ին, 1415-ով ավելի է, քան 2019 թվականին, և 1180-ով ավելի է, քան 2018 թվականին:

Մեր պարտքն է պատշաճ ձևով ապահովել այս երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: