շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2022թ. պարգեւավճարների եւ հավելավճարների համար նախատեսվում է հատկացնել 11 մլրդ դրամ․ Մկրտչյան

2022թ. պարգեւավճարների եւ հավելավճարների համար նախատեսվում է հատկացնել 11 մլրդ դրամ․ Մկրտչյան

2022թ. բյուջեի նախագծով 35 430 շահառուների պարգեւավճարների եւ հավելավճարների համար նախատեսվում է հատկացնել մոտ 11 մլրդ դրամ։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ընդ որում՝ 2020թ. այդ նույն նպատակների համար հատկացվել է մոտ 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը, նախարարի խոսքով, կազմել է 34 521։

«Միեւնույն ժամանակ, 2021թ. բյուջեի նախագծով հատկացվել է 11,3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսվում էր 36 437 մարդու մակարդակին»,- տեղեկացրեց Մկրտչյանը։

  • Կիսվել: