շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2022-ին Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

2022-ին Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

՛՛Արդյունաբերական քաղաքականության մասին՛՛ օրենքում լրացում կատարելու մասին՛՛ օրինագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու և իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Հարցը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ 2022 թվականին ՀՀ-ում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ մեր երկրում ներդրումների հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կկազմի 21,4 տոկոս՝ գերազանցելով նախորդ տարվա 20,7 տոկոս ցուցանիշը:

 

  • Կիսվել: