ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրիլիոն դրամի

2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրիլիոն դրամի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտնեց, որ 2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առետուրը:

«Ինչո՞վ է կարևոր, որովհետեւ եթե առևտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, տնտեսական ցուցանիշներն են աճում: Աճել են նաեւ ընդհանրապես առևտրի ծավալները. օրինակ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2,4 տրլն ՀՀ դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 591 մլրդ ՀՀ դրամով կամ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 31,3 տոկոսով ավելին է, քան 2022 թվականի առաջին եռամսյակում։ Այս ցուցանիշն ինչո՞վ է կարեւոր՝ այսքան ավելի գումար ոչ միայն երևացել է պետությանը, այլեւ մտել է կոնկրետ տնտեսություն, որովհետև դրանք կոնկրետ բիզնեսներ են, սրճարաններ են, ռեստորաններ են, փոքր և միջին բիզնեսներ են, որոնք 1.4 մլրդ-ով ավելի շրջանառություն են ունեցել՝ նախորդ տարվա ընդամենը 3 ամսում: Իսկ ՀԴՄ կտրոնները 2023 թվականի առաջին եռամսյակում 564 մլրդ ՀՀ դրամի արժեքով են տպվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է 48,7 մլրդ ՀՀ դրամով կամ 9,4 տոկոսով»,-ասաց Փաշինյանը։

 
 

  • Կիսվել: