կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2022-ի համեմատ ռելոկանտների թիվը Հայաստանում աճել է 200 տոկոսով. Նրանց աշխատավարձը 4 անգամ բարձր է. ԿԲ փոխնախագահ

2022-ի համեմատ ռելոկանտների թիվը Հայաստանում աճել է 200 տոկոսով. Նրանց աշխատավարձը 4 անգամ բարձր է. ԿԲ փոխնախագահ

Նախորդ տարվա համեմատ ռելոկանտների թիվը Հայաստանում աճել է 200 տոկոսով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«Այս ցուցանիշը ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողներին է վերաբերում։ Նրանց աշխատավարձը մոտ 4 անգամ գերազանցում է ՀՀ միջին աշխատավարձը։ Դա խոսում է այն մասին, որ նրանք հիմնականում ՏՏ ոլորտում աշխատող բարձր որակավորումով մարդիկ են»,– նշեց Նուրբեկյանը։

Ըստ նրա` վերջին երկու ամսում ռելոկանտների հոսքն աճում է, ինչի արդյունքում ՀՀ ԿԲ–ն վերանայել է ՀՀ պոտենցիալի ցուցանիշները։

Սրան զուգահեռ, նրա խոսքով, կա ավելի մեծ ներհոսք, որոնցից շատերը գրանցված աշխատակիցներ չեն։

ԿԲ նախագահի տեղակալի դիտարկմամբ` երբ նայում ենք ընդհանուր հոսքերին, ապա վիճակագրական տեսանկյունից էական խնդիր ունենք. ՌԴ–ից կա ռելոկանտների աճ, որոնց մի մասը ոչ թե գրանցված աշխատակիցներ են, այլ ֆրիլանսերներ, բայց մյուս կողմից` ՌԴ–ից զբոսաշրջային հոսքերը դեպի մեր երկիր ավելացել են։ Արդյունքում շատ դժվար է դարձել տարանջատել այդ հոսքերը և իրական ժամանակում հստակեցնել ցուցանիշները։

  • Կիսվել: