ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020 թվականին կանխատեսվում է Հայաստանի ՀՆԱ-ի 2%-ի անկում. Փաշինյան

2020 թվականին կանխատեսվում է Հայաստանի ՀՆԱ-ի 2%-ի անկում. Փաշինյան

Պետական բյուջեի դեֆիցիտը մարելու համար միջոցներ կներգրավվեն տարբեր աղբյուրներից: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մասնավորապես, ըստ նրա, Արժույթի միջազգային հիմնադրամը 298 մլն դոլար կտրամադրի Հայաստանին, բացի այդ, կան այլ համաձայնություններ։

«Կարող եմ ասել, որ իմանալով վարկային ռեյտինգները, Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չունի և չի ունենալու։ Մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե ինչպես և որտեղից ներգրավենք միջոցներ՝ ներառյալ ներքին հնարավարությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է տնտեսության հնարավոր վնասին, ապա, ըստ վարչապետի, պաշտոնական կանխատեսումն այն է, որ 2020 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կլինի  2%։

«Սակայն ես կարծում եմ, որ բոլորս պետք է տրամադրվենք աշխատանքի։ Նախկինում էլ, երբ տնտեսական բարձր արդյունքներ ենք արձանագրել, դրանք եղել են էականորեն ավելի կանխատեսումներից։ Տվյալ դեպքում առաջիկայում պետք է լծվենք աշխատանքի, որ 2020 թվականը փակենք շատ ավելի լավ պայմաններով, քան կանխատեսվում է։ Դրա համար պետք է ջանք գործադրենք և կգործադրենք»,- նշեց վարչապետը։   

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 29-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարված փոփոխություններին:

  • Կիսվել: