ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020 թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում սիգարետների արտադրությունը 16.1%-ով նվազել է

2020 թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում սիգարետների արտադրությունը 16.1%-ով նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 6 471.9 մլն հատ սիգարետ։

Ըստ վիճակագրության, 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 16.1%-ով։

Հիշեցնենք, որ  2019 թ-ին սիգարետների արտադրությունը Հայաստանում աճել է 7.2%-ով և կազմել 33 874.0 մլն հատ, 2018թ-ին աճել է 11%-ով և կազմել 31 602.0 մլն հատ, իսկ 2017թ-ին գրանցվել  է 19.9% աճ՝ կազմելով 28,476.6 մլն հատ։

  • Կիսվել: