երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020 թ. բյուջեն հեղափոխական չէ. Կառլեն Խաչատրյան

2020 թ. բյուջեն հեղափոխական չէ. Կառլեն Խաչատրյան

 «2020-ի բյուջեի նախագիծն իրոք շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հիմքեր չի տալիս»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ընթացքում փոփոխություններ են առաջարկվում, սակայն այդ փոփոխություններով դժվար է հեղափոխական բյուջե ունենալ:

Ըստ տնտեսագետի՝ 2020-ի բյուջեով հավելյալ եկամուտներ ենք հավաքագրելու, սակայն ծախսային մասը նույնպես մեծանում է, և, այնուամենայնիվ, 2020-ի բյուջեն ունի նույն տրամաբանությունն ու կառուցվածքը, ինչ 2016-ի, 17-ի և հետագա տարիների բյուջեները: Տնտեսագետն անդրադարձավ նաև սպասվող թանկացումներին և ասաց, որ քանի որ եկող տարվանից սկսած՝ ԵԱՏՄ ամբողջ տարածքում միասնական մաքսային դրույքաչափեր են կիրառվելու, դա, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաև մեր տնտեսության վրա:

«2020 թ. բյուջեն հեղափոխական չէ»,-ամփոփեց Խաչատրյանը:

  • Կիսվել: