հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2020-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. Կառավարություն

2020-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. Կառավարություն

2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Նշենք, որ այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա արդեն պայմանավորված հարց է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց) և ընդգծեց, որ կա պայմանավորվածություն` սակագնի վերաբերյալ հայտ չներկայացվի։

Լրագրողի դիտարկամնը, թե մինչ այժմ հնչած հայտարարություններից տպավորություն է, որ արդեն պայմանավորվածություն կա, որ գազի սակագինը բնակիչների համար բարձրանալու է ապրիլից, նա արձագանքեց. «Պայմանավորված լինելը նույնիսկ տեսականորեն անհնար է, որովհետեւ դուք գիտեք կարգը, ձեւը, թե ինչպես ա փոփոխվելու սակագինը: Դետալիզացված պայմանավորվածություն հնարավոր չէ ունենալ, բայց քննարկումներն ընթանում են: Ներդրումային ծրագրերի հետ կապված, այո, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ»:

 

 
 

  • Կիսվել: