ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
2019-ի պետբյուջեի կատարման մասով խնդիրներ ու հաջողություններ են գրանցվել. Յոլյան

2019-ի պետբյուջեի կատարման մասով խնդիրներ ու հաջողություններ են գրանցվել. Յոլյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր 2019-ի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոյան Յոլյանն ասաց, որ Հաշվեքննիչ պալատը 2019-ի պետբյուջեի կատարման մասով խնդիրներ է գրանցել:

Հաշվեքննիչ պալատը, միևնույն ժամանակ, դրական փոփոխություններ է գրանցել: Այսպես՝ Հաշվեքննիչ պալատի կարծիքով, պետբյուջեի կատարման գործընթացում որոշ հարցեր են առաջացել, որոնք չեն բխում հանրային պատասխանատվության ապահովման մասով սպասումներից:

Յոլյանն ասաց, որ անցյալ տարի Հաշվեքննիչ պալատի ներկայացրած առաջարկների իրականացման պրոցեսում այս տարի որոշ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ 2019-ի արտաբյուջետային միջոցներն արդեն ներառվել են «Պետբյուջեի մասին» օրենքում:

  • Կիսվել: