ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2018-ի համեմատ 2024-ին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է. Փաշինյան

2018-ի համեմատ 2024-ին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է. Փաշինյան

2018 թվականի համեմատ 2019 թվականին բյուջեի եկամտային մասն աճել է մոտավորապես 400 միլիոն դոլարով, 2020-ին 2018 թվականի համեմատ աճել է մոտ 800 միլիոն դոլարով: 2021 թվականին 2018-ի համեմատ բյուջեի եկամտային մասն աճել է շուրջ 1 միլիարդ դոլարով, իսկ 2022-ին 2018-ի համեմատ՝ շուրջ 2 միլիարդ դոլարով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023-ին մենք սպասում ենք շուրջ 3 միլիարդ դոլարով ավելի եկամուտ, քան Հայաստանի բյուջեն ունեցել է 2018 թվականին: Իսկ 2024-ի պլանավորվածին, որը, իհարկե, 2023-ի հետ դեռ պետք է իրականացնենք, սպասում ենք շուրջ 4 միլիարդ դոլարով ավելի եկամուտ, համենայնդեպս, պլանավորել ենք, քան 2018 թվականին»,- ասաց վարչապետը և ամփոփեց՝ 2018-ի համեմատ 2024 թվականին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է:

  • Կիսվել: