ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան խնդիրներով 10-12 անձանց շուրջօրյա խնամքի նպատակով փոքր տուն կկազմակերպվի Արմավիրում

18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան խնդիրներով 10-12 անձանց շուրջօրյա խնամքի նպատակով փոքր տուն կկազմակերպվի Արմավիրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ին նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ 13,75 մլն դրամ հատկացնել 18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան և/կամ մտավոր առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող 10-12 անձանց շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով փոքր տան կազմակերպման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 2-ին աշխատանքի եւ սոցիալական հրցերի նախարարության և Շարժայի բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով համանքային փոքր տան ձեռքբերման նպատակով հատկացվել է 150 000 ԱՄԷ դիրհամ։ 2021-ի մայիսի 7-ին Նախարարության և Հիմնադրամի միջև կնքվել է համաձայնագիր, որով որոշ դրույթներ փոխվել են, սակայն անփոփոխ են մնացել և գումարի չափը, և բովանդակությունը, և նպատակը։

Նախագիծը ներկայացնելու պահին գանձապետական հաշվին առկա է 20 մլն 371 հազար  500 դրամ։ Այդ գումարի շրջանակներում նախատեսվել էր 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում։ Անշարժ գույքը նախատեսված է 10-12 անձանց խնամքի համար, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, 108-րդ թաղամասի, 5-րդ շենքում։ 

2022-ի դեկտեմբերի 27-ին կնքել է «18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան և/կամ մտավոր առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող 10-12 անձանց շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով փոքր տան կազմակերպման համար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարիքների համար առանձնատան և դրան կից հողամասի ձեռքբերման պետական  գնման» պայմանագիր։ Պայմանագրի գինը կազմում է 13 մլն 750 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկ։

Հաշվի առնելով, որ և ֆինանսավորման հայտը, և վճարմանան հանձնարարականը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել 30.12.2022 թվականին, վճարումը գործառնական վարչության կողմից չի հաջողվել իրականացնել ծանրաբեռնվածության պատճառով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով Շարժայի բարեգործական հիմնադրամի կողմից փոխանցված ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից  հատկացնել 13,750,000 ՀՀ դրամ փոքր համայնքային տուն ձեռք բերելու համար:

Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեում ծախսերը կավելանա 13,750.0 հազար դրամով:

  • Կիսվել: